«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում օրերս կայացել է հանրապետության գլխավոր բուժքույրերի հերթական խորհրդակցությունը: Սա տարեսկզբի առաջին խորհրդակցությունն էր, ներկայացվել է 2023թ. ծրագիրը, որի նպատակն է զարգացնել քույրական գործը հանրապետությունում, ակտիվորեն մասնակցել հուլիսին կայանալիք Համահայկական միջազգային համագումարին:
Համագումարին կից կազմակերպվելու է սաթելիտային սիմպոզիում 4 մարզում և Երևանում, որի մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտներ: Խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Քույրական խորհրդի նախագահ, «Միքայելյան» համալասարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը հանձնարարեց գլխավոր բուժքույրերին կրթական դասընթացներ կազմակերպել իրենց հիվանդանոցներում և զարգացնել քույրական գործը:
Մի քանի մարզային հիվանդանոցների բուժքույրեր հանդես եկան ելույթներով, ակտիվ քննարկումներ ծավալվեցին, կարևորվեց բուժքույր-պացիենտ-բժիշկ փոխհարաբերություններում էթիկայի նորմերի պահպանումը:
.png)